ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունում միանձնյա առաջատարը Սարգիս Սարգսյանն է

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունում միանձնյա առաջատարը Սարգիս Սարգսյանն է

Հայաստանի շախմատի ակադեմիայում նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 4-ն անցկացվում է Հայաստանի տղամարդկանց 85-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը:

Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 12 մասնակիցներով:

Երեք խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը, ով հաղթել է բոլոր խաղերում:

Առաջատարից կես միավորով հետ է մնում ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը:

Երկու միավոր ունեն Վլադիմիր Շահինյանը և միջազգային վարպետ Արսեն Դավթյանը:

  • Կիսվել: