չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Հայ բռնցքամարտիկը երկու անգամ նոկդաունի ենթարկեց թուրք մրցակցին Եվրոպայի առաջնությունում

Հայ բռնցքամարտիկը երկու անգամ նոկդաունի ենթարկեց թուրք մրցակցին Եվրոպայի առաջնությունում

Բասնիա և Հերցեգովինայում ընթացող կրտսեր տարիքի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 63 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը գեղեցիկ հաղթանակ տոնեց թուրք Օմար Սերինի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։

Նշվում է, որ հայ մարզիկը երկու անգամ նոկդաունի է եթարկել թուրք մրցակցին, որից հետո մրցավարները դադարեցրել են մենամարտը։

Այսպիսով, Հայաստանը Եվրոպայի առաջնությունում ապահովեց առնվազն 10 բրոնզե մեդալ։

  • Կիսվել: