հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայ բռնցքամարտիկները շարունակում են իրենց հաղթանակները կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում

Հայ բռնցքամարտիկները շարունակում են իրենց հաղթանակները կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում

Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկները շարունակում են իրենց հաղթանակները, գրում է 1lurer.am-ը:

Մեր պատվիրակներից այսօր հաղթանակ են տոնել 40 կգ քաշային Աղվան Բաղդասարյանն ու 48 կգ քաշային Վազգեն Քարհանյանը: 40 կգ քաշային Աղվան Բաղդասարյանն առավելության է հասել Իսրայելը ներկայացնող Իգոր Տրոյանովսկու նկատմամբ: Հովհաննես Շարբաթյանի սանն առավելություն է ունեցել բոլոր ռաունդերում և հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ:

Հսկայական առավելություն է ունեցել նաև Վազգեն Քարհանյանը: Սլովենացի Ալեքսանդր Բոյիչի հետ պայքարում հայ մարզիկը մրցակցին երկու անգամ նոկդաունի է ենթարկել և հաղթել 5:0 հաշվով:

  • Կիսվել: