ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ղարաբաղը Հայաստան է, Կոսովոն՝ Սերբիա. հայ երկրպագուների ակցիան Փյունիկ-Ցրվենա Զվեզդա խաղում

Ղարաբաղը Հայաստան է, Կոսովոն՝ Սերբիա. հայ երկրպագուների ակցիան Փյունիկ-Ցրվենա Զվեզդա խաղում

Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ընթանում է ՉԼ որակավորման 3-րդ փուլի «Փյունիկ» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը:

Խաղասկզբում հյուսիսային տրիբունայի անմիջական հարևանությամբ՝  արևելյան տրբունայում հայ երկրպագուներից մի քանիսը պաստառ բացեցին, որի վրա գրված էր «Kharabakh is Armenia, Kosovo is Serbia»:

Պաստառը մեծ ոգևորություն առաջացրեց հայ ու սերբ երկրպագուների մոտ: Արևելյան մարզադաշտում գտնվող երկրպագուները սկսեցին վանկարկել «Արցա՛խ, Հայաստան»:

Հավելենք, որ խաղի հաշիվը չի բացվել:

  • Կիսվել: