երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Գասպար Տերտերյանը դարձել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն

Գասպար Տերտերյանը դարձել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն

67 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Գասպար Տերտերյանը հաղթել է Իրանի Իսլամական Հանրապետության մասնակցին և նվաճել ոսկե մեդալը՝ դառնալով Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հիշեցնենք՝ 63 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ Հրաչյա Պողոսյանը հաղթել է Կոլումբիայի Հանրապետության մասնակցին և նվաճել բրոնզե մեդալը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Սուրեն Աղաջանյանը դարձել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն, իսկ Էլեն Բաբաջանյանը նվաճել է արծաթե մեդալ:

 

  • Կիսվել: