կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ֆրանսիայի նախագահն ընտրություն է կատարել Ռոնալդուի և Մեսիի միջև

Ֆրանսիայի նախագահն ընտրություն է կատարել Ռոնալդուի և Մեսիի միջև

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսել կատարած աշխատանքային այցի ընթացքում խոստովանել է, որ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին գերադասում է ամերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի նորեկ Լիոնել Մեսիից:

Ժողովրդի հետ շփման ընթացքում մի երեխա հարցրել է. «Դուք նախընտրում եք Կրիշտիանուի՞ն, թե Մեսիին»: «Ես նախընտրում եմ Կրիշտիանու Ռոնալդուին»,- Մակրոնի խոսքը մեջբերում է France Football-ը:

Հիշեցնենք, որ 37-ամյա Ռոնալդուն երբեք չի խաղացել Ֆրանսիայում, իսկ 36-ամյա Մեսին վերջին երկու մրցաշրջաններն անցկացրել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի կազմում:

  • Կիսվել: