շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Եթե քաղաքական միջամտություն լինի ՀՖՖ-ում, ֆուտբոլ ընդհանրապես չենք ունենա. Սիսակ Գաբրիելյան

Եթե քաղաքական միջամտություն լինի ՀՖՖ-ում, ֆուտբոլ ընդհանրապես չենք ունենա. Սիսակ Գաբրիելյան

Այն ակումբները, որոնք պահանջում են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը, ազատ են դա անելու: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով ՀՖՖ-ի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Պարոն Մելիքբեկյանը եւս չի թացքնում իր դժգոհությունը, որ այո, կան ֆուտբոլում խնդիրներ: Արմեն Մելիքբեկյանը ապաքաղաքական ու ապակուսակցական անձ է, ՀՖՖ-ն առանձին ՀԿ է, որեւէ կապ չունի պետական կառավարման հետ: ՀՖՖ նախագահը պաշտոնավարում է իր ծրագրին համապատասխան, եւ այո, արդյունքները գոհացուցիչ չեն»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ֆուտբոլում նման տապալումներից հետո պետք է լինի նաեւ պատասխանատվություն, Սիսակ Գաբրիելյանն ասաց. «Եթե քաղաքական միջամտություն եղավ, մենք ընդհանրապես ֆուտբոլ չենք ունենա:

Երբ հավաքականը հաղթի, այդ արդյունքները մերն են, իսկ երբ պարտվում է, մեղավորը միայն պարոն Մելիքբեկյա՞նն է: Ինչու ենք միակողմանի նայում: Ակումբային ֆուտբոլը, որ այսքան հաջողություն է ունեցել, դա ֆուտբոլ չի՞, բասկետբո՞լ է, թե՞ սեղանի թենիս»:

Գաբրիելյանը նշեց, թե անձամբ խոսել է Արմեն Մելիքբեկյանի հետ, ասել է, թե իրեն էլ չեն գոհացնում հավաքականի արդյունքները. «Հիմա նոր մարզչի, խաղային տակտիկայի փոփոխություն կարվի»:

  • Կիսվել: