շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ես մեր պետական բյուջեի հաշվին երբեք որեւէ ակումբային խաղերի չեմ գնացել, մեկնել եմ իմ միջոցներով. Սիսակ Գաբրիելյան

Ես մեր պետական բյուջեի հաշվին երբեք որեւէ ակումբային խաղերի չեմ գնացել, մեկնել եմ իմ միջոցներով. Սիսակ Գաբրիելյան

Ես մեր պետական բյուջեի հաշվին երբեք որեւէ ակումբային խաղերի չեմ գնացել, մեկնել եմ իմ միջոցներով: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, որ ինքը եւ եւս մի քանի ՔՊ-ական պատգամավորներ բյուջեի հաշվին մեկնել են Անգլիա՝ դիտելու «Նորա-«Չելսի» հանդիպումը:

«Նախ, որպես նաեւ սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ, երբեմն նաեւ հավաքականի հետ եմ մեկնում, այսինքն հավաքականի կամ ակումբի կողմից հրավիրվում եմ: Եղել եմ «Փյունիկի», «Ալաշկերտի», «Նոա»-ի խաղերին: Եթե աշխատանքին չի խանգարում, մեկնում եմ»,-ասաց նա:

Անդրադառնալով այդ խաղերին մասնակցելու ծախսերին, Գաբրիելյանն ասաց. «Օրինակ, Վիեննա եմ գնացել, վճարել եմ Երեւան-Թբիլիսի , Թբիլիսի-Վիեննա գնալ-գալու տոմսն արժեր մոտ 120 հազար դրամ»:

  • Կիսվել: