հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ հաղթանակներին

Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ հաղթանակներին

Ինչպես հայտնի է՝ Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչ Համլետ Մանուկյանը փայլուն ելույթներ է ունեցել աշխարհի գավաթի խաղարկության տարբեր փուլերում՝ նվաճելով երկու ոսկե մեդալ, գրում է armsport.am-ը:

Հայ մարմնամարզիկի գրանցած տպավորիչ արդյունքներին անդրադարձել է Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան (FIG)՝ իր պաշտոնական էջերում հրապարակելով Մանուկյանի ելույթի տեսանյութն ու կից կատարելով ուշագրավ գրառում։

«Այնպիսի տպավորություն է, կարծես դիտում ենք Համլետ Մանուկյանի ելույթը 1.5 անգամ արագացված ռեժիմով, այնպես չէ՞։ Երկու ոսկե մեդալ վեց օրում։ Ահա թե ինչ է նա անում»,- ասված է ֆեդերացիայի հրապարակման մեջ։

Հիշեցնենք, որ Համլետ Մանուկյանը նժույգթափեր վարժությունում անգերազանցելի էր աշխարհի գավաթի խաղարկության ինչպես Կահիրեի, այնպես էլ Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում կայացած եզրափակիչ փուլերում՝ երկու դեպքում էլ կանգնելով պատվո հարթակի առաջին աստիճանին:

  • Կիսվել: