շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Էլինա Ավանեսյանը մնացել է 44-րդ տեղում

Էլինա Ավանեսյանը մնացել է 44-րդ տեղում

Կանանց թենիսի ասոցիացիան հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։

Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը մնացել է 44-րդ տեղում։

Լավագույն տասնյակ է վերադարձել չեխ Բարբորա Կրեյչիկովան։ Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոն, չինացի Չժեն Ցզինվենը բարձրացել է 5-րդ տեղ։

Առաջատարը Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան է։

  • Կիսվել: