հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
ԵԱ․ Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեց թուրք մրցակցին եւ 1 միավոր է հետ առաջատարից

ԵԱ․ Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեց թուրք մրցակցին եւ 1 միավոր է հետ առաջատարից

Չեռնոգորիայում անցկացվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեց թուրք Ումուտ Ատա Ակբասին եւ 7 միավորով բաժանում է 2-7-րդ տեղերը։ Միանձնյա առաջատարն է սերբ Ալեքսանդր Ինջիչը՝ 8 միավոր։

Արամ Հակոբյանը 6,5 միավորով բաժանում է 8-23-րդ տեղերը։

Մանուել Պետրոսյանը, Էրիկ Գասպարյանը, Էմին Օհանյանը վաստակել են 6-ական միավոր եւ բաժանում են 24-58-րդ տեղերը։

Առաջնության ավարտին մնացել է երկու տուր։

  • Կիսվել: