«Չելսին» պատրաստ է 120 միլիոն եվրոյի դիմաց Ֆերնանդեսին ուղարկել
«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը կարող է տեղափոխվել իսպանական թոփ ակումբ։ Ինչպես հայտնում է Defensa Central-ը, արգենտինացու ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:
Լոնդոնցիները որոշել են գումարի չափը, որի դիմաց պատրաստ են բաժանվել Ֆերնանդեսից. այն կազմում է 120 միլիոն եվրո։ 23-ամյա կիսապաշտպանը «Չելսի» է տեղափոխվել երկու տարի առաջ «Բենֆիկայից» 121 միլիոն եվրոյի դիմաց։
Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 5 գոլային փոխանցման հեղինակ, որոնցից 3 կատարել է «Նոայի» դեմ ԿԼ-ի լիգայի փուլի խաղում։