կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը Եվրոպայի գավաթի գրան պրիում արծաթե մեդալ է նվաճել

Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը Եվրոպայի գավաթի գրան պրիում արծաթե մեդալ է նվաճել

29-ամյա բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+90 կգ) դարձել է Եվրոպայի գավաթի գրան պրիի արծաթե մեդալակիր։
 
Չեխիայում անցկացվող մրցաշարի եզրափակիչում գյումրեցի բռնցքամարտիկը զիջել է հնդիկ Նարենդեր Նարենդերին: Հայ բռնցքամարտիկը 1/4 եզրափակիչում վստահ հաղթանակ էր տոնել գերմանացի Դելիլ Յազգանի նկատմամբ, ապա կիսաեզրափակիչում պարտության էր մատնել անգլիացի Աչուշին Քլինթոնին, որը 1/4 եզրափակիչում հաղթել էր Փարիզի օլիմպիական խաղերի մրցանակակիր Աբոուդո Ջամիլին:
 
Հիշեցնենք, որ Դավիթ Չալոյանը սիրողական ոճի բռնցքամարտիկ է, որը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում։ Նա 2021թ․ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է, Հայաստանի քառակի չեմպիոն։

  • Կիսվել: