երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
«Բավարիան» գոլառատ խաղում հաղթեց «Հայդենհայմին», «Լայպցիգը» հաղթեց «Հոլշտեյնին»

«Բավարիան» գոլառատ խաղում հաղթեց «Հայդենհայմին», «Լայպցիգը» հաղթեց «Հոլշտեյնին»

Բունդեսլիգայի 13-րդ տուրի շրջանակում «Բավարիան» սեփական հարկի տակ հաղթեց «Հայդենհայմին» 4-2 հաշվով։

Մյունխենյան թիմի կազմում դուբլ գրանցեց Մուսիալան, մեկական անգամ աչքի ընկան Ուպամեկանոն ու Գորեցկան։ Հյուրերի կազմում գոլերը խփեցին Հոնսակն ու Դորշը։

«Լայպցիգը» մրցակցի հարկի տակ հաղթեց «Հոլշտեյնին» 2-0 հաշվով՝ Շեշկոյի ու Սիլվայի գոլերի շնորհիվ։

  • Կիսվել: