կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Բարսելոնան տանը խոշոր հաշվով պարտության մատնեց Մալյորկային

Բարսելոնան տանը խոշոր հաշվով պարտության մատնեց Մալյորկային

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում գործող չեմպիոն և ներկայիս առաջատար «Բարսելոնան» «Կամպ Նոուում» վստահ հաղթանակ տարավ «Մալյորկայի» նկատմամբ (3-0), գրում է armsport.am-ը: 

«Կապտանռնագույնների» կազմում գոլերով աչքի ընկան Ռոբերտ Լևանդովսկին, Լամին Յամալը և փոխարինման դուրս եկած Մարկ Բեռնալը՝ համապատասխանաբար 29-րդ, 61-րդ և 83-րդ րոպեներին։ Վերջինիս համար այսօրվա խաղում խփած գոլը առաջինն էր ընթացիկ մրցաշրջանում։

Կատալոնական ակումբը «Մալյորկայի» դեմ 20-րդ անընդմեջ խաղում մնաց անպարտելի, վաստակեց հերթական երեք միավորը և շարունակեց գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Մալյորկան» 24 միավորով զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

  • Կիսվել: