ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Բարսելոնան ջախջախեց Մալյորկային․ Յամալի վերադարձը հաղթական էր կատալոնացիների համար

Բարսելոնան ջախջախեց Մալյորկային․ Յամալի վերադարձը հաղթական էր կատալոնացիների համար

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս վստահ հաղթանակ տարավ «Մալյորկայի» նկատմամբ` (5:1) ընդհատելով առաջնությունում երեքխաղյա առանց հաղթանակների շարքը։

Կատալոնական ակումբի կազմում դուբլ ձևակերպեց Ռաֆինյան, մեկական անգամ էլ աչքի ընկան Ֆերան Տորեսը, Ֆրենկի դե Յոնգը և Պաու Վիկտորը։ Տանտերերի կազմում միակ գոլը հեղինակեց Վեդատ Մուրիքին։

Այս հաղթանակից հետո «կապռանռնագույնները» վաստակած միավորների քանակը հասցրեցին 37-ի և պահպանեցին առաջատարությունը մրցաշարային աղյուսակում։ «Մալյորկան» 6-րդն է 24 միավորով։

  • Կիսվել: