Բահրեյնում ընթացող դպրոցականների Գիմնազիադայում հայ բռնցքամարտիկները նվաճել են երկուական արծաթե ու բրոնզե մեդալ
Բահրեյնում ընթացող դպրոցականների Գիմնազիադայում, որին 26 մարզաձևում մասնակցում են 70 երկրի 5400 մարզիկ, հայ բռնցքամարտիկները նվաճել են երկուական արծաթե ու բրոնզե մեդալ։ Այդ մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի Ֆեդերացիայից:
46 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանն ու 67 կգ քաշային Հայկ Թադևոսյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ 60 կգ քաշային Տիգրան Մակիչյանը և 63 կգ քաշային Սամվել Ասլանյանը կանգնել են պատվո հարթակի 3-րդ աստիճանին: