Բահրեյնն «Իրանին աջակցելու» մեղադրանքով 69 հոգու զրկել է քաղաքացիությունից
Բահրեյնը զրկել է քաղաքացիությունից 69 հոգու և նրանց ընտանիքի անդամներին «իրանական հարձակումներին աջակցություն հայտնելու համար»: Այս մասին հայտնել է Բահրեյնի Ներքին գործերի նախարարությունը, տեղեկացնում է Reuters-ը։
Նշվում է, որ Բահրեյնը Պարսից ծոցի այն երկրների թվում է, որոնք ենթարկվել են Իրանի հարձակումներին՝ ի պատասխան փետրվարի 28-ին սկսված Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածների։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:



