կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Բաղձալի մեդալ էր. Հռիփսիմե Խուրշուդյանը՝ ԵԱ-ում բրոնզե մեդալ նվաճելու մասին

Բաղձալի մեդալ էր. Հռիփսիմե Խուրշուդյանը՝ ԵԱ-ում բրոնզե մեդալ նվաճելու մասին

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով:

«Շատ հուզիչ էր. այսպիսի մրցման երբեք չէի մասնակցել: 24 տարի է՝ ես մեծ սպորտում եմ և այսպիսի մրցում չէի տեսել: Շատ հուզված էի: Հրման ժամանակ ներդրել էի իմ ողջ ուժերը. վնասվածք ունեի և դա զգացնել տվեց: Շնորհակալ եմ իմ հայ ազգին երկրպագելու և աջակցելու համար»,- ասել է Հռիփսիմե Խուրշուդյանը:

Մարզուհին խոստովանում է՝ սա իր համար ոսկե մեդալի արժեք ունեի.

«Ինձ համար սա շատ բաղձալի մեդալ էր: Ճիշտ է՝ բրոնզ էր, բայց ինձ համար սա ոսկու արժեք ուներ: Խոստացել էի, որ եթե վերադառնամ սպորտ, անպայման կհնչեցնեմ ՀՀ օրհներգը: Հիմնը հնչեցնել չստացվեց, բայց կարողացա կանգնել պատվո հարթակին, ինչի համար շատ ուրախ եմ»:

Խուրշուդյանն ընդգծել է՝ հիմա զբաղվելու է մեջքի ճողվածքի բուժմամբ , բայց նպատակ ունի նաև ուժերը փորձելու աշխարհի առաջնությունում:

Հռիփսիմե Խուրշուդյանի որդին՝ Աշոտը, ընդգծել է՝ իր համար մայրիկի նվաճումը չեմպիոնական է. «ՄԵդալի գույնը նշանակություն չունի, շատ եմ սիրում իմ մայրիկին»:

 

  • Կիսվել: