երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Աթլետները հաջող են մասնակցել Եվրոպայի թիմային առաջնությանը

Աթլետները հաջող են մասնակցել Եվրոպայի թիմային առաջնությանը

Կիպրոսի Նիկոսիայում ավարտվել է Եվրոպայի աթլետիկայի թիմային առաջնությունը: Երրորդ խմբի մրցաշարում Հայաստանը ներկայացնող երեք մարզիկ դարձել է մրցանակակիր: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: 

Եռացատկում հաղթող է ճանաչվել  Լևոն Աղասյանը: Պատվանդանին երկու անգամ կանգնել է վազորդ Երվանդ Մկրտչյանը: Նա անգերազանցելի էր 3000 մ. խոչընդոտավազքում և երրորդն էր 1500 մ. վազքում:

Կանանց 800 մ. վազքատարածությունում  եզրագիծը երրորդն է հատել Էլլադա Ալավերդյանը:

  • Կիսվել: