շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Ատալանտայից անդրադարձել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին

Ատալանտայից անդրադարձել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին

Ժամեր առաջ ռուսական ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, որոնց համաձայն իտալական Ա Սերիան ներկայացնող «Ատալանտան» շարունակում է հետաքրքրվել Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով։ Այս լուրին անդրադարձել է Բերգամոն ներկայացնող ակումբի սպորտային տնօրեն Տոնի Դամիկոն։

«Սպերցյանի ծառայություններով հետաքրքրվելու մասին տեղեկությունները ճի՞շտ են։ Ոչ»,- ասել է Դամիկոն՝ պատասխանելով VseProSport-ի հարցին։

Ավելի վաղ նշվում էր, որ 24-ամյա խաղացողի գործակալ Ռաֆայելա Պիմենտան վերջերս հանդիպում է ունեցել «Ատալանտայի» ներկայացուցիչների հետ։

  • Կիսվել: