շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Աշխարհի գավաթ. Արթուր Ավետիսյանը նվաճեց բրոնզե մեդալ (տեսանյութ)

Աշխարհի գավաթ. Արթուր Ավետիսյանը նվաճեց բրոնզե մեդալ (տեսանյութ)

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեւոմ անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի մրցաշարում Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում նվաճեց բրոնզե մեդալ, Արթուր Դավթյանը գրավեց 7-րդ տեղը:

Օղակների վարժության եզրափակիչում Ավետիսյանը14.666 միավոր: Օղակների վարժության եզրափակիչ դուրս եկած աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը 14.166 միավորով 7-րդն է:

Օղակների վարժությունում 14.966 միավորով ոսկե մեդալակիր դարձավ Ադրբեջանը ներկայացնող Նիկիտա Սիմոնովը, արծաթե մեդալակիր՝ Իտալիայի ներկայացուցիչ Սալվատոր Մարեսկան (14.700):

Ավելի վաղ աշխարհի գավաթի 4-րդ փուլի մրցաշարում նժույգ թափեր վարժությունում արծաթե մեդալակիր էր դարձել Գագիկ Խաչիկյանը: Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը նվաճել է բրոնզե մեդալ:

Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։

Աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլը կավարտվի ապրիլի 30-ին:

 

  • Կիսվել: