երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց CHAMPIONS SHOWDOWN: CHESS 9LX մրցաշարում

Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց CHAMPIONS SHOWDOWN: CHESS 9LX մրցաշարում

Հայկական շախմատի առաջտար Լևոն Արոնյանը մեկնարկեց 2020 CHAMPIONS SHOWDOWN: CHESS 9LX մրցաշարում:

Մրցաշարի անդրանիկ տուրում Արոնյանի մրցակիցը ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանան էր: Հայ գրոսմայստերը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 69-րդն քայլին շախմատիստները համաձայնեցին կիսել միավոր: Մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանը կխաղա Հիկարու Նակամուրայի հետ:
 
Champions Showdown Chess 9LX մրցաշարին մասնակցում են Գարի Կասպարովը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ուեսլի Սոն և մի շարք այլ շախմատիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար ԱՄՆ դոլար:Այն կեզրափակվի սեպտեմբերի 19-ին:

  • Կիսվել: