Լևոն Արոնյանը կիսում է 1-3-րդ հորիզոնականները «Sinquefield Cup 2025» մրցաշարում
Լևոն Արոնյանը կիսում է 1-3-րդ հորիզոնականները Սենթ Լուիսում ընթացող «Sinquefield Cup 2025» շախմատի շրջանային մրցաշարում, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Արոնյանը 3 հնարավորից ունի 2 միավոր՝ մեկ հաղթանակ և երկու ոչ-ոքի:
Նույնքան միավոր ունեն Ֆաբիանո Կարուանան և Ռամեշբաբու Պրագնանանդհան։


