կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Արոնյանը երկրորդ տեղն է գրավել Chennai Grand Masters-ում

Արոնյանը երկրորդ տեղն է գրավել Chennai Grand Masters-ում

ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը Հնդկաստանում կայացած Chennai Grand Masters մրցաշարում զբաղեցրել է երկրորդ տեղը:

Հայ գրոսմայստերը հիմնական փուլի 7 տուրից հետո Հնդկաստանի ներկայացուցիչներ Արջուն Էրիգայիսիի և Արավինդհ Չիթհամբարամի հետ 4,5 միավորով բաժանել է 1-3-րդ տեղերը: Էրիգայիսին լրացուցիչ ցուցանիշներով առաջին տեղն է գրավել, 42-ամյա Արոնյանը մյուս հնդիկ շախմատիստի հետ թայ-բրեյքում վիճարկել է եզրափակչի մյուս ուղեգիրը: Հայ շախմատիստն «արմագեդոնում» սևերով ոչ-ոքի գրանցելու շնորհիվ դուրս է եկել եզրափակիչ:

Վճռորոշ մրցախաղում Արոնյանը 0-2 հաշվով պարտվել է և գրավել երկրորդ տեղը: Հաղթողը ստացել է 17,800 դոլար, Արոնյանը` 11,900:

  • Կիսվել: