չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
ԱԱ․ Հայ շախմատիստների արդյունքները վերջին տուրից առաջ

ԱԱ․ Հայ շախմատիստների արդյունքները վերջին տուրից առաջ

Բրազիլիայի Ֆլորիանոպոլիս քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի մինչև 14 եւ 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության ավարտին մնացել է մեկ տուր։ Հայաստանն ունի չորս մասնակից։

Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Սոնա Կրկյաշարյանը 10 հնարավորից ունի 7 միավոր և բաժանում է 6-13-րդ տեղերը: Տիտղոսն ապահովել է միանձնյա առաջատար, ռուսաստանցի Դիանա Խաֆիզովան՝ 9 միավոր։

Մինչև 18 տարեկան պատանիների խմբում Ալեքս Սահակյանը ունի 6.5 միավոր և բաժանում է 11-13-րդ հորիզոնականները: Այս տարիքային խմբում Արսեն Դավթյանը ունի 6 միավոր: Միանձնյա առաջատարը ռուսաստանցի Ալեքսեյն Գրեբնյովն է՝ 8,5 միավոր։

Մինչև 14 տարեկան պատանիների խմբում Գոռ Ասկանազյանը վաստակել է 5 միավոր: Առաջատարը 8,5 միավոր վաստակած ղազախ Էդգար Մամեդովն է։

Վերջին՝ 11-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 9-ին՝ Երեւանի ժամանակով 22:00-ին:

  • Կիսվել: