ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ԱԱ․ Բասկետբոլի Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը (տեսանյութ)

ԱԱ․ Բասկետբոլի Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը (տեսանյութ)

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը նոյեմբերի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում վերջին մարզումն անցկացրեց 2027 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Ավստրիա խաղից առաջ, գրում է sport.news.am-ը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Գեւորգի Ղազանչյանի եւ երկրորդ մարզիչ Արեգ Վաթյանի գլխավորությամբ թիմն ամբողջական կազմով անցկացրեց մարզում, որի առաջին 30 րոպեն բաց էր լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:

Հայաստանի հավաքականը հանդես է գալիս 2027 թ. աշխարհի առաջնության ընտրական առաջին փուլի C խմբում, որտեղ ընդգրկված են Ավստրիան, Ալբանիան եւ Հայաստանը: Մրցաշարային աղյուսակն այս պահին գլխավորում է Ավստրիայի թիմը: Նախորդ խաղում Ավստրիայի հավաքականը հյուրընկալվելիս 99:63 հաշվով հաղթել է Ալբանիային՝ բարձրանալով մրցաշարային աղյուսակի առաջին տեղ:


Նոյեմբերի 24-ին Հայաստանի հավաքականը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կընդունի ավստրիացիներին:

Հայաստանի հավաքական

Անդրե Սպայթ Մկրտչյան

Դանիել Կիրակոսյան

Դանիել Գեւորգյան

Տիգրան Մկրտումյան

Ալեքսեյ Չիժենոկ

Յուրա Մելիքյան

Քրիս Զոնս

Զակ Տավիտյան

Գաբրիել Աճեմյան

Արտյոմ Թավաքալյան

Ալբերտ Թադեւոսյան

Արկադի Մկրտիչյան

Քրիստիան Վիտալ

Արայիկ Գեւորգյան

Կարեն Մելիքյան

Տեւական դադարից հետո հավաքական է վերադարձել Արտյոմ Թավաքալյանը, որը թիմում հանդես էր գալիս 2016-2017 թթ.: Հավաքականի նորեկներն են Երեւանի «Ուրարտուի» խաղացող Դանիել Գեւորգյանը, 20 տարեկանների հավաքականից 19-ամյա Դանիել Կիրակոսյանը, Հայաստանի մինչեւ 16 եւ 18 տարեկանների հավաքականի նախկին խաղացող Ալեքսեյ Չիժենոկը, որը ներկայումս հանդես է գալիս Ռուսաստանի Սուպերլիգայում։


Առաջին անգամ Հայաստանի հավաքական է հրավիրվել իտալական «Տորտոնա» ակումբի ամերիկացի խաղացող Քրիստիան Վիտալը։

Հայաստան - Ավստրիա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 24-ին եւ կմեկնարկի 18:00-ին:

  • Կիսվել: