կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
5 հայ բռնցքամարտիկ հաղթանակով է մեկնարկել միջազգային մրցաշարում

5 հայ բռնցքամարտիկ հաղթանակով է մեկնարկել միջազգային մրցաշարում

5 հայ բռնցքամարտիկ հաղթանակով է մեկնարկել Ուկրաինաйвум ընթացող Միկոլի Մանգերայի անվան 15-րդ միջազգային մրցաշարում:

Մեր բռնցքամարտիկներից առաջինը ռինգ է դուրս եկել 75 կգ քաշային Արման Դարչինյանը, ով վստահ հաղթանակ է տոնել Ուկրաինան ներկայացնող Ալեքսեյ Շիրոևի նկատմամբ: Իրենց մենամարտերը հաղթանակով են ավարտեցլ նաև 81 կգ քաշայիններ Համբարձում Հակոբյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը: Համբարձումյանը հաղթել է ուկրաինացի Սերգեյ Սնիտյուկին, իսկ Հովհաննիսյանը առավելության է հասել Ուկրաինայի մեկ այլ ներկայացուցչի՝ Իլյա Մելնիչյուկի նկատմամբ, փոխանցում է armsport-ը:
 
Հաղթանակ է գրանցվել նաև 57 կգ քաշային Ժորժիկ Մարությանի և 63 կգ քաշային Հրայր Շահվերդյանի օգտին: Նրանք պետք է մրցեին ադրբեջանցի մարզիկների հետ, սակայն վերջիններս չէին ներկայացել մենամարտին ու հաղթանակը շնորհվել է հայ բռնցքամարտիկներին:

  • Կիսվել: