կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Զոհվածների դիերը բերվել են ծայրահեղ ծանր աստիճանի նեխման, ներքին օրգանների բացակայության, որդերի թրթուրներով պատված վիճակում․ փորձագետ

Զոհվածների դիերը բերվել են ծայրահեղ ծանր աստիճանի նեխման, ներքին օրգանների բացակայության, որդերի թրթուրներով պատված վիճակում․ փորձագետ

Մենք գործ չենք ունեցել թարմ, նոր դիակների հետ․ խնդրում եմ, բոլորդ դա ֆիքսեք։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Հանրապետական դատաբժշկական կենտրոնի Արարատի մարզային բաժնի վարիչ, դատաբժշկական փորձագետ Արմեն Գևորգյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու են զոհված զինծառայողների դիակները պատված եղել որդերով, ճանճերով։

«Մենք բոլորս գործ ենք ունեցել ռազմի դաշտում թողնված, արևի, կենդանիների կողմից քայքայված դիակների հետ, հուղարկավորված և արտաշիրիմված դիակների հետ։

Մենք ունեցել ենք թարմ դիակներ միայն պատերազմի առաջին 1-2 օրերին, դրանից հետո, քանի որ մեր դիակներն արդեն գտնվում էին արդեն ոչ մեր ենթակայության տակ գտնվող հողերում, և դժվար էր այդ դիակները հետ բերել, քայքայված էին․ արև, կենդանիներ, դրանց ազդեցությամբ՝ որդեր, թրթուրներ և այլն։ Մենք ոչ մի հատ թարմ դիակի հետ չենք առնչվել։ Բոլոր դիակները բերել են մեզ մոտ ծայրահեղ ծանր աստիճանի աուտորիտիկ նեխման, կազմափոխման, փափուկ հյուսվածքների մեծ մասի և ներքին օրգանների բացակայության, ամբողջովին որդերի թրթուրներով պատված»,-ասաց նա։

Փորձագետը նշեց՝ դիակների նորմալ պահպանման ջերմաստիճանը 2-6 աստիճանն է․ «Ընդհուպ մինչև 10-11 աստիճան կարելի է պահել»,-նշեց նա։

  • Կիսվել: