չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Ըստ նախնական տեղեկությունների կան տուժածներ. ՆԳՆ խոսնակ

Ըստ նախնական տեղեկությունների կան տուժածներ. ՆԳՆ խոսնակ

Ըստ նախնական տեղեկությունների կան տուժածներ: Այս մասին իր ֆեյսբքուքյան էջում գրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

՛՛Պայթյունի վայրում այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում: Դեպքի վայրում է ՆԳՆ փրկարար ծառայության 12 մարտական հաշվարկ, նշված վայր են մեկնում այլ մարտական հաշվարկներ ևս:

Տեղում աշխատանքները համակարգում է ՆԳն ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանը:

Պարբերաբար կտրվի տեղեկատվություն՛՛,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 911 ծառայություն ահազանգեր են ստացվել․ որ Երևան-Սևան ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում պայթյուն է հնչել գազալցակայաններից մեկում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից տասներկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարար ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
 

  • Կիսվել: