շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Յոթ մեքենա տեղափոխվել է ՃՈ պահպանվող հատուկ տարածք

Յոթ մեքենա տեղափոխվել է ՃՈ պահպանվող հատուկ տարածք

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հուլիսի 7-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։

Արդյունքում` տարբեր խախտումների, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորած 7 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։

 

  • Կիսվել: