ԱՄՆ-ն Իսրայել է ուղարկում մի քանի տասնյակ ռազմական օդային լիցքավորման ինքնաթիռներ. աղբյուր
ԱՄՆ-ը Իսրայել է ուղարկում ևս մի քանի տասնյակ ռազմական օդային լիցքավորման ինքնաթիռներ՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր ընդլայնման ֆոնին։ Այս մասին տեղեկացնում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի և իսրայելցի անանուն պաշտոնյաների։
Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի դեմ հարվածների զգալի ընդլայնման տարբերակը։
Հաղորդվում է նաև, որ Պենտագոնը նախագահին ներկայացրել է այդ ուղղությամբ գործողությունների մի շարք ծրագրեր։


