հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հատուկ ռազմական գործողության նպատակներն իրագործված չեն. Պեսկով

Հատուկ ռազմական գործողության նպատակներն իրագործված չեն. Պեսկով

Հատուկ ռազմական գործողության նպատակներն իրագործված չեն: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է Կոմերսանտը։

Նշվում է, որ, ըստ Պեսկովի, «գլխավոր նպատակն Ուկրաինայի արևելքում ապրող և մահացու վտանգի տակ գտնվող մարդկանց անվտանգությունն ապահովելն է»։

Նա ընդգծել է, թե հատուկ ռազմական գործողությունը սկսվել է որպես Կիևի հետ առճակատում, բայց «Արևմտյան Եվրոպայի երկրների և Միացյալ Նահանգների անմիջական միջամտությունից հետո» այն փաստացի վերածվել է Մոսկվայի և Արևմուտքի միջև առճակատման։

Պեսկովը նաև հավելել է, որ «Ռուսաստանը շարունակում է բաց մնալ իր նպատակներին հասնելու համար» դիվանագիտական ​​միջոցներով։

Նշենք, որ այսօր լրանում է Ուկրաինա ՌԴ ներխուժման 4-րդ տարելիցը։

  • Կիսվել: