ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
ԱՄՆ-ն իրավունք չունի միջամտելու Հորմուզի նեղուցի հարցերին. իրանցի գեներալ

ԱՄՆ-ն իրավունք չունի միջամտելու Հորմուզի նեղուցի հարցերին. իրանցի գեներալ

ԻԻՀ ԶՈՒ խոսնակ գեներալ Աբոլֆազլ Շեքարչին, հայտարարելով, որ ԱՄՆ-ն և սիոնիստական կեղծ ռեժիմը իրավունք չունեն գտնվելու տարածաշրջանում, ընդգծել է, որ նրանք տարիներ շարունակ թալանում են տարածաշրջանի երկրները և հանդիսանում են անկայունության հիմնական պատճառը։

Հղում անելով IRNA-ին, Pars Today-ը հաղորդում է, որ գեներալ Աբոլֆազլ Շեքարչին, անդրադառնալով Հորմուզի նեղուցի իրավական կարգավիճակին, նշել է. «Այս ռազմավարական ջրային ուղին գտնվում է Իրանի և Օմանի տարածքային սահմաններում, և այնտեղ նավարկության կառավարումը վերապահված է այս երկու երկրներին։ Պարսից ծոցի մյուս ափամերձ երկրները, որպես այս ուղուց օգտվողներ, կարող են ներկայացնել իրենց տեսակետները, սակայն ԱՄՆ-ը, որը հազարավոր կիլոմետրեր հեռավորությունից ներկայություն է հաստատել տարածաշրջանում, իրավունք չունի միջամտելու Հորմուզի նեղուցի հարցերին»։

Նա հավելել է. «Միջազգային իրավունքի համաձայն՝ ափերից մինչև 12 ծովային մղոնը համարվում է պետությունների տարածքային ջրերը, և Հորմուզի նեղուցում միայն Իրանը և Օմանը ունեն ծովային սահման։ Հետևաբար, այս ջրային ուղու կառավարումը պետք է իրականացվի այդ երկու երկրների կողմից»։

Գեներալ Շեքարչին ընդգծել է. «ԱՄՆ-ը փորձում է միջամտել ծովային ուղիների կառավարմանը և իր պահանջները պարտադրել միջազգային նավերին՝ ստեղծելով անկայունություն, մինչդեռ Իրանի Իսլամական Հանրապետությունը գործում է անվտանգության ապահովման նպատակով»։

Անդրադառնալով Իրանի զինված ուժերի վիճակին նա հայտարարել է, որ այսօր բոլոր ստորաբաժանումները երկրի բոլոր նահանգներում գտնվում են լիարժեք մարտական պատրաստականության վիճակում և պատրաստ են առաջիկա ժամերին ու օրերին ցանկացած հավանական սցենարի։

Գեներալ Շեքարչին հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի հզոր, ժամանակակից և լիովին պատրաստ զինված ուժեր, որոնք վճռականորեն կդիմակայեն ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ցանկացած թշնամական գործողության։

 

  • Կիսվել: