կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ընթացիկ տարում կավարտվի 16 համայնքում փոքրաթիվ համակազմ ունեցող դպրոցների շենքերի կառուցման գործընթացը. նախարար

Ընթացիկ տարում կավարտվի 16 համայնքում փոքրաթիվ համակազմ ունեցող դպրոցների շենքերի կառուցման գործընթացը. նախարար

2020 թվականին մեկնարկած 16 համայնքներում փոքրաթիվ համակազմ ունեցող դպրոցների համար մոդուլային շենքերի կառուցման գործընթացը կավարտվի 2021 թ վականին։

Պաշտոնավարման 100 օրվա ամփոփիչ ասուլին այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

 «Ուսումնասիրվել և կազմվել է ևս 30 համայնքի ցանկ, որտեղ նախատեսվում է մոդուլային դպրոցների կառուցում հաջորդ փուլում։ Աշխատանքներն ընթանում են 16 համայնքում։ Նախատեսում ենք փոքրաքանակ աշակերտական համակազմով համալրված համայնքներում մոդուլային դպրոցների թիվը 2024 թ. հասցնել 63-ի»,- նշեց Դումանյանը:

  • Կիսվել: