կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ռուսաստանն ապրիլին Եվրոպա է մատակարարել է իր արտահանվող ՀԲԳ-ի մոտ կեսը

Ռուսաստանն ապրիլին Եվրոպա է մատակարարել է իր արտահանվող ՀԲԳ-ի մոտ կեսը

Ապրիլին Ռուսաստանն իր արտահանման հեղուկ բնական գազի (ՀԲԳ) 46%-ը մատակարարել է եվրոպական շուկա, հետևում է Kpler վերլուծական ընկերության նախնական տվյալներից, որոնց իրազեկ է РБК-ն։

Նշվում է նաև, որ, ինչպես մարտին, արտահանվող ՀԲԳ-ի մեկ երրորդը՝ 34%-ը, ուղարկվել է Ասիա։ Առաքումների մոտ 20%-ը վիճակագրության մեջ առայժմ ներկայացված է որպես «անհայտ ուղղությամբ մատակարարումներ»:

Եվրոպան շարունակում է մնալ ռուսաստանյան ՀԲԳ-ի մատակարարման հիմնական ուղղությունը՝ չնայած ԵՄ-ում ներմուծման արգելքի մասին քննարկումներին: Բայց Եվրոպայի ապրիլյան ցուցանիշը 15 տոկոսային կետով ցածր է մարտի համեմատ։ Միևնույն ժամանակ, գրեթե 18 տ․կ․-ով ավելացել են անհայտ ուղղությամբ մատակարարումները։

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանն ապրիլին արտահանել է 2,84 մլն տոննա ՀԲԳ, ինչը 1,5%-ով պակաս է մարտի մակարդակից, սակայն համեմատելի է 2023 թվականի ապրիլի հետ։ Ընդհանուր առմամբ, 2024 թվականի առաջին չորս ամսում ՀԲԳ-ի արտահանումն աճել է 3,1%-ով՝ հասնելով մինչև 11,53 մլն տոննա։

  • Կիսվել: