շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Էլբրուսում մոլորված երկու զբոսաշրջիկները հայտնաբերվել են

Էլբրուսում մոլորված երկու զբոսաշրջիկները հայտնաբերվել են

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է Էլբրուսում մոլորված երկու զբոսաշրջիկների փրկության մասին։ Այս մասին հայտնում է գերատեսչության Telegram ալիքը։
Մոսկվայից երկու զբոսաշրջիկներ հայտնվել էին ձյան մեջ և վատ տեսանելիության պատճառով չէին կարողացել գտնել իրենց ճամբարը։ Նրանց փրկել են Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները։

Հայտնաբերվելուց հետո երկու տղամարդու տեղափոխվել են վրանային ճամբար՝ 3,8 հազար մետր բարձրության վրա, սակայն նրանք հրաժարվել են բուժօգնությունից։ Նշվում է, որ կորած զբոսաշրջիկները իրենց ճանապարհորդությունը չեն գրանցել Արտակարգ իրավիճակների նախարարությունում։

 

  • Կիսվել: