շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Ո՛չ հանձնողական քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել (լուսանկարներ)

«Ո՛չ հանձնողական քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել (լուսանկարներ)

Լիբանանում ՀՀ դեսպանատան դիմաց տեղի է ունեցել «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը» խորագրով նստացույց՝ կազմակերպված ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության, ՀՅԴ Զավարյան ուսանողական միության և ՀՅԴ Լիբանանի պատանեկան միությունների կողմից:

«Միաժամանակ ՀՅԴ ԼԵՄ-ի և ՀՅԴ ԶՈՄ-ի ներկայացուցիչներ հանդիպել են  Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ՝ հանձնելու նամակը, որում շեշտվում է երիտասարդության՝ Հայաստանի իշխանությունների հանձնողական քաղաքականության կտրուկ մերժումը»,- ասվում է ՀՅԴ ԼԵՄ հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: