կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Ալիևն այցելել է օկուպացված Ջրական և Կովսական

Ալիևն այցելել է օկուպացված Ջրական և Կովսական

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Ջրական, որտեղ մասնակցել է չորս գյուղերի հիմնարկեքի արարողության։

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ալիևը նաև Կովսական է այցելել, որտեղ նրա մասնակցությամբ տեղի է ունեցել հյուրանոցի բացում։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ադրբեջանի կառավարությունը նախատեսում է մինչև այս տարեվերջ 20 հազար մարդ բնակեցնել Արցախում, իսկ առաջիկա երկու տարում այդ թիվը հասցնել 140 հազարի։

  • Կիսվել: