շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` այս շարժումը ձեզ էլ է ազատագրելու կապանքներից. Բագրատ Սրբազան

Շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` այս շարժումը ձեզ էլ է ազատագրելու կապանքներից. Բագրատ Սրբազան

Սա պարզ ազգային, հոգևոր ընկալումներով ապրող, հայրենիք ունեցող մարդկանց շարժում է, չունի որևէ տեսակի և կերպի, որևէ կուսակցության կամ կազմակերպության գունավորում. այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը՝ անդրադառնալով իր առաջնորդած շարժմանը:

Նա ընդգծել է, որ այս շարժման մեջ կլինեն և կուսակցականներ, և՛ անկուսակցականներ, և՛ հասարակական, մշակությաին գործիչներ, և՛ հոգևորականներ, և՛ աշխարհականներ: 

«Երեկ ամբողջ օրը շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելոք պահեք ձեզ, ձեզ համար էլ է այս շարժումը, ձեզ էլ է ազատագրելու կապանքներից: Մեր շարժումը ճշմարտության մասին է, լայն հասարակական շերտերի հաշտության մասին է, վախերի վերացման մասին է:Մեր իղձերն ու երազները պետք է ավելի մեծ լինեն, քան մեր կյանքը: Չենք կարող սահմանափակված լինել մեր փոքր կյանքի օրերի մեջ... Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելո՛ք պահեք, պարզապես ձեզ խելո՛ք պահեք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք, ինքնաքննե՛ք, հեռացեք բոլոր տեսակի մեղքերից: Չարիքի գործիք որևէ մեկը չի կարող ո՛չ քար նետել, ո՛չ ցեխ նետել», - ասել է հոգևորականը:

  • Կիսվել: