երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Ընդլայնվել է հայտարարագիր ներկայացնող պետական պաշտոնյաների շրջանակը

Ընդլայնվել է հայտարարագիր ներկայացնող պետական պաշտոնյաների շրջանակը

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ այսուհետ հայտարարագիր են ներկայացնելու բոլոր պետական մարմինների ռիսկային պաշտոններ զբաղեցնողներն ու նրանց ընտանիքի անդամները:

Ի՞նչ է փոխվել հակակոռուպցիոն բարեփոխումների արդյունքում:

Այսուհետ պաշտոնատար անձինք պարտավոր են ներկայացնել հանրային հասանելի տեղեկություններ` հայտարարագրել՝

- իրենց գույքը, եկամուտները, շահերը և ծախսերը,
- փաստացի տիրապետվող գույքը, որի սեփականատերն այլ անձ է:

Ընդլայնվել է պարտադիր տեղեկատվություն ներկայացնելու պարտականություն ունեցողների շրջանակը։

Այսուհետ հայտարարագիր են ներկայացնում բոլոր պետական մարմինների ռիսկային պաշտոններ զբաղեցնողներն ու նրանց ընտանիքի անդամները։

Բարեփոխումների արդյունքում, 2019 թ․ համեմատությամբ, շուրջ 3 անգամ աճել է հայտարարագիր ներկայացնողների թիվը՝ 3 200-ից հասնելով 9 000-ի։ Ընտանիքի անդամների դեպքում դրանց թիվը կազմել է շուրջ 33 000։

Պաշտոնատար անձանց կողմից ներկայացված տեղեկատվությունը հրապարակային է և հասանելի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում:

 

  • Կիսվել: