երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Դիվանագիտության դռները երբեք չեն փակվի. Արաղչի

Դիվանագիտության դռները երբեք չեն փակվի. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հարցազրույց է տվել CBS հեռուստաալիքին։

«Նախքան բանակցությունները վերսկսելու մասին որոշում կայացնելը, մենք պետք է համոզվենք, որ Վաշինգտոնը կրկին չի չարաշահի բանակցությունները՝ ռազմական հարված հասցնելու նպատակով։ Դիվանագիտության դռները երբեք չեն փակվի»,- ասել է նա։

Խոսելով ուրանի հարստացման ծրագրի մասին, նա նշել է, թե այն բարձր տեխնոլոգիական և գիտականորեն հիմնավորված ոլորտ է. «Եթե այս ոլորտին վնաս հասցվի կամ այն ամբողջությամբ ոչնչացվի, մենք կարող ենք արագորեն վերականգնել կորուստները և վերացնել հետամնացությունը՝ կրկին առաջընթաց գրանցելու համար։ Հարստացման տեխնոլոգիաներն ու գիտելիքները հնարավոր չէ ռմբակոծություններով ոչնչացնել»։

Ըստ Արաղչիի. «Մեր խաղաղ միջուկային ծրագիրը դարձել է ազգային հպարտության և արժանապատվության խորհրդանիշ։ Մենք դիմակայել ենք 12-օրյա պարտադրված պատերազմին, և, հետևաբար, ժողովուրդը չի հրաժարվի հարստացումից»։

  • Կիսվել: