հինգշաբթի, նոյեմբեր 5
5 / 11 / 2026
Կասեցվել է Քաջազնունի փողոցի «Նոր Զովք»-ի հացաբուլկեղենի արտադրական գործունեությունը

Կասեցվել է Քաջազնունի փողոցի «Նոր Զովք»-ի հացաբուլկեղենի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Նոր Զովք» ՍՊ ընկերությանը պատկանող հաց-հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը (Երևան, Քաջազնունի 8/10):

Կասեցման հիմքը սանիտարահիգիենիկ նորմերի այն խախտումներն են, որոնք հայտնաբերվել են վերահսկողության արդյունքում, մասնավորապես՝

  • արտադրական շինության պատերի որոշ հատվածների, անկյունների մակերևույթները վնասված են եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,
  • առաստաղի որոշ մասեր ունեցել են վնասված հատվածներ, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, մասնիկների թափվելու հնարավորությունը,
  • չեն ձեռնարկվել միջոցներ բացառելու համար կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների, մուտքը արտադրական շինություն,
  • կոյուղու ջրահեռացման համակարգը նախագծված չէ այնպես, որ բացառվի սննդամթերքի աղտոտման ռիսկը,
  • չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան։

Ընկերության տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և արտադրամասը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

  • Կիսվել: