երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Yandex Go-ի նորամուծությունը կօգնի խուսափել ուղևորությունների համար պիկ-ժամից

Yandex Go-ի նորամուծությունը կօգնի խուսափել ուղևորությունների համար պիկ-ժամից

Yandex Go-ն նոր մշակույթ է ձևավորում Հայաստանում առցանց տաքսի-ծառայությունների մատուցման ոլորտում։ Հիմքում՝ ուղևորակենտրոնության գաղափարն է։ Ընկերությունը նորամուծությունը մշակելիս հիմնվել է ուղևորներին մտահոգող հիմնական խնդիրների վրա։

 

Ինչպե՞ս հնարավորինս խուսափել այսպես կոչված պիկ-ժամերից, այսպիսով խնայել ժամանակակից աշխարհում ամենաթանկը՝ ժամանակ ու նյարդեր։

 

Այդ գործիքի անունը արժեքի ինդեքս է։ Yandex Go-ն այս նորամուծությունը գործարկել է Հայաստանում: Ընկերությունում վստահեցնում են, որ դրա շնորհիվ ուղևորն ավելի հարմար ու արդյունավետ կպլանավորի իր ուղևորությունը

 

Բնութագրությունը հասանալի չէ

 

Արժեքի ինդեքսը ցույց է տալու կոնկրետ պահին պահանջարկի մակարդակը, նաև թե ինչպես են տատանվում գներն օրվա ընթացքում։

Այդ ամենը ավելի պարզ տեսնելուն կօգնի Yandex Go հավելվածում տեղադրված հատուկ գրաֆիկը։  Դրա միջոցով ուղևորը երկու կարևոր հարցի պատասխան կգտնի՝ հենց հի՞մա մեքենա պատվիրել, թե՞ մի փոքր սպասել՝ պիկ-ժամից խուսափելու և գումար խնայելու համար:

Իսկ այդ գրաֆիկի հիմքում հստակ տվյալներ են։ Հատուկ ալգորիթմը վերլուծում է մերձակայքում գտնվող ազատ մեքենաների քանակը և այդ երթուղով ուղևորության արժեքն անցած 4 շաբաթվա ընթացքում։

Այդ ժամանակահատվածը բավարար է տվյալների գնահատման համար։ Բացի այդ եղանակային և ճանապարհային պայմաններն են լինում միանման։

Բնութագրությունը հասանալի չէ

Հավելվածը ևս մեկ կարևոր ֆունկցիա ունի, կրկին ուղևորի կյանքը հեշտացնելու և նրան մաթեմատիկական հաշվարկներց զերծ պահելու համար։ Եթե ուղևորության արժեքը սովորականից բարձր է կամ ցածր, հավելվածը դա ևս կնշի՝ ցույց տալով, թե կոնկրետ որ գործոններն են ազդել դրա վրա:

Անգամ բարձր պահանջարկի դեպքում կարելի է խնայել։ Yandex Go-ն նաև այս տեխնոլոգիաներն է կիրառում։ Օրինակ՝ ալգորիթմը կարող է առաջարկել ուղևորության ավարտից հետո մի քանի րոպե քայլել դեպի վերջնական հասցե:

  • Կիսվել: