երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վթարվել էր Բերդ քաղաքը սնուցող 300 մմ-ոց «Չաթախ» պողպատե ջրատարը. «Վեոլիա ջուր»

Վթարվել էր Բերդ քաղաքը սնուցող 300 մմ-ոց «Չաթախ» պողպատե ջրատարը. «Վեոլիա ջուր»

Վթարվել էր Բերդ քաղաքը սնուցող 300 մմ-ոց ՛՛Չաթախ՛՛ պողպատե ջրատարը: Ինչպես պարզեցին Վեոլիա Ջուր ընկերության ՛՛Բերդ՛՛ շահագործման տեղամասի մասնագետները, սարերով անցնող մի քանի կիլոմետրանոց խողովակաշարը պոկվել էր միացման կետից, և վայրկյանում 15 լիտր ջուր էր արտահոսում, հայտնում է Վեոլիա ջոուրը:

՛՛Տեղամասի օպերատիվ արձագանքման շնորհիվ հնարավոր եղավ վթարը վերացնել այնքան արագ, որ սպառողները նույնիսկ չզգացին ջրի պակաս, քանի որ մինչ Օրվա կարգավորիչ ջրամբարները կդատարկվեին, ջրատարը կրկին վերագործարկվեց՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: