շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թուրքիան դասվել է ջրի բարձր ճգնաժամ ունեցող երկրների թվին

Թուրքիան դասվել է ջրի բարձր ճգնաժամ ունեցող երկրների թվին

ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) ջրի համաշխարհային օրվա առթիվ հրապարակել է 2024-ի ՄԱԿ-ի ջրի զարգացման զեկույցը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Զեկույցում նշվում են այն երկրները, որոնք ունեն ջրի բարձր ճգնաժամ։ Այդ երկրների թվում են Թուրքիան, Հայաստանը, Ուզբեկստանը, Աֆղանստանը և Նեպալը։Իսկ շատ բարձր ջրի ճգնաժամ ունեցող երկրների թվում են Իրանի Իսլամական Հանրապետությունը, Հնդկաստանը, Պակիստանը և Թուրքմենստանը։

Զեկույցում նշվում է, որ ջրային ռեսուրսի պատճառով ամբողջ աշխարհում շարունակվում են հակամարտությունները և պետություններին  կոչ է արվում խաղաղության պահպանման համար միջազգային համագործակցության և անդրսահմանային պայամանագրեր կնքել։ Ըստ այդմ՝ կոչ է արվում գործելու, ջրային պաշարաները ճիշտ կառավարելու, մեր մոլորակի հետ կապը վերահաստատելու և ի վերջո խաղաղություն հաստատելու։

  • Կիսվել: