երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՀԱՊԿ-ը Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում աշնանային համատեղ զորավարժությունների նախապատրաստական աշխատանքներ է տանում

ՀԱՊԿ-ը Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում աշնանային համատեղ զորավարժությունների նախապատրաստական աշխատանքներ է տանում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ զորավարժություններին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը։տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա, մասնավորապես, ասել . «Այսօր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի ստեղծման տարեդարձն է։ 2003 թվականի ապրիլի 28-ին Դուշանբե քաղաքում Հավաքական անվտանգության խորհուրդը՝ առաջնորդվելով խնդիրենրի իրականացման համար պատասխանատու ռազմական մարմնի ստեղծման անհրաժեշտությամբ, Հավաքական անվտանգության պայմանագրի ռազմական մարմինը որոշել է ստեղծել մշտական աշխատանքային կառույց՝ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբ:

ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի առաջնահերթ խնդիրներն են նաև մարտական պատրաստության միջոցառումներ, ներառյալ համատեղ և հատուկ վարժանքները օպերատիվ և արդյունավետ իրականացումը, որոնք նախատեսված են այս տարվա աշնանը Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի ն տարածքներում»:

Բացի այդ՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղարը նշել է նաև, որ շարունակվում են նպատակային աշխատանքները ՀԱՊԿ զորքերի պատրաստումն ու օգտագործումը կարգավորող իրավական դաշտի կատարելագործման, հրամանատարության և հսկողության, նյութատեխնիկական և բժշկական աջակցության կազմակերպման, ազգային կազմավորումների տեղափոխման ընթացակարգերի պարզեցման, ինչպես նաև նրանց ժամանակակից և հեռանկարային մոդելների զենքերով, ռազմական և հատուկ տեխնիկայով զինելու ուղղությամբ։

  • Կիսվել: