Վթարի է ենթարկվել Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության, մարքեթինգի և խթանման վարչության պետը․ կան վիրավորներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 26-ին Կոտայքի մարզում ավտովթարի է ենթարկվել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության, մարքեթինգի և խթանման վարչության պետը։
Ժամը 19։20-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ, 32-ամյա Հայկանուշ Սահակյանի վարած Mercedes մակնիշի և 63-ամյա Ալբերտ Պետրոսյանի վարած Kia Rio մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Ա․ Պետրոսյանը և վերջինիս ուղևորներ, Երևանի բնակիչ, 60-ամյա Գայանե Պետրոսյանն ու Կոտայքի մարզի բնակիչ, 46-ամյա Փիրուզա Քոչարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։