Վրաստանը սահմանափակել է երթևեկությունը Հայաստանի և Թուրքիայի սահման տանող ճանապարհներին
Հայաստանի և Թուրքիայի հետ սահման տանող վրացական ավտոճանապարհներին ձյան և մերկասառույցի պատճառով երթեւեկությունը մասամբ սահմանափակ է։ Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը, տեղեկացնում է Sputnik Грузия-ն։
Նշվում է, որ Ախալքալաք-Կարծախի (ճանապարհ դեպի Թուրքիա) ճանապարհին արգելվել է կցորդիչով, կիսակցորդիչով և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսներով երթևեկությունը:
Նմանատիպ սահմանափակումներ են գործում նաև Ախալցխա-Նինոծմինդա (ճանապարհ դեպի Հայաստան) ավտոմոբիլային ճանապարհի 90-112 կմ հատվածում։
Տրանսպորտի մյուս տեսակների համար երթևեկությունն ազատ է։