Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք: Այս մասին նշված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծած stopcov.ge կայքում:
Ընդհանուր առմամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 701 դեպք:
Ինչ վերաբերում է ապաքինվածներին, ապա նրանց թիվն ավելացել է 7-ով և կազմում է 432:
Ըստ աղբյուրի, կարանտինի ռեժիմում գտնվում է 3890, իսկ ստացիոնարում վերահսկողության տակ է 357 քաղաքացի։
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 պացիենտ: